Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Աբրահամյանի որոշումը հետևանքն է այն հանգամանքի, որ չի կայացել պատգամավորներ-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը. Միքայել Զոլյան

Սեպտեմբեր 25,2020 14:34

Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարող չխոսել մեր ընկեր և գործընկեր Gayane Abrahamyanի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին։

Շատ եմ ցավում, որ Գայանեն որոշում է ընդունել հեռանալ ԱԺ-ից։ Իմ կարծիքով, նրա որոշում է հետևանքն է այն հանգամանքի, որ չի կայացել պատգամավորներ-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը։

Նման իրավիճակում, երբ պատգամավորներ-քաղհասարակություն երկխոսությունը բացակայում է կամ անարդյունավետ է, այն պատգամավորները, ովքեր դուրս են եկել քաղաքացիական հասարակությունից, հայտնվում են շատ տհաճ մի իրադրության մեջ, և մանդատը վայր դնելը այդ իրադրությունից դուրս գալու միջոցներից մեկն է։

Չեմ կարծում, որ դա լավագույն միջոցն է, հետևաբար չեմ ողջունում Գայանեի որոշումը, բայց մարդկային առումով կարող եմ նրան հասկանալ։ Այս պահին չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Ենթադրում եմ, որ չկայացած երկխոսության կողմերից յուրաքանչյուրը հակված կլինի մյուսին մեղադրել։

Եթե հարցնենք պատգամավորներին, այդ թվում ինձ, հավանաբար, ավելի հակված կլինենք մեղադրել քաղաքացիական հասարակության մեր ընկերներին։ Քաղհասարակության մեր ընկերներն էլ երևի մեզ կմեղադրեն։

Եկե՛ք այդ ճանապարհով չգնանք։ Փաստն այն է, որ երկխոսությունը չի կայացել, և դրա պատասխանատվությունը կրում ենք մենք բոլորս։ Եկե՛ք բոլորս՝ թե՛ պատգամավորները, թե՛ քաղհասարակությունը, թե՛ ակտիվիստները մտածենք այն մասին, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որ այդպես չլինի։

Որովհետև համոզված եմ, որ Գայանե Աբրահամյանի նման փայլուն պատգամավորի հրաժարականից չի շահում ո՛չ Ազգային Ժողովը, ո՛չ կառավարող թիմը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ո՛չ էլ քաղաքացիական ակտիվիստները։

Հույս ունենանք, որ Գայանե Աբրահամյանի որոշումը առիթ կդառնա, որ մենք սկսենք փնտրել և գտնենք պատգամավորներ-քաղհասարակություն շփման նոր մոդել և նոր լեզու։ Շատ ափսոս կլինի, եթե դա մեզ չհաջողվի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930