Լրահոս
Օրվա լրահոսը

«Երվանդ Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, եթե կա դրսից ներգործություն». Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 25,2020 13:45

ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը սկզբունքորեն չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին: 

Նա լրագրողների հետ զրույցում հայտնեց. «ՍԴ-ի կողմից ինքնուրույն՝ առանց արտաքին որևէ ներգործության ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է, քան ամենալավ թեկնածուի ընտրությունը արտաքին ներգործությամբ: Այդ դեպքում արձանագրվում է ՍԴ ինքնուրույնությունը, անկախությունը, քան նոր կազմով նման էլեմենտների առկայությունը, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ, երբ այդ ճանապարհով ընտրվում է անգամ ամենալավ թեկնածուն»:

Հրայր Թովմասյանն ասաց, որ Երվանդ Խունդկարյանն իր նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, եթե գործընթացը դրսից ուղղորդված է: Հարցին՝ նման ՍԴ-ում կարո՞ղ եք աշխատել, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «ՍԴ նախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են հետագայում իմ՝ որպես ՍԴ դատավորի աշխատանքի վրա ազդելու-չազդելու տեսանկյունից»:

Լրագրողների հարցին՝ Երվանդ Խունդկարյանի և ներկա իշխանության կապը որտե՞ղ է տեսնում, նա պատասխանեց. «Իմ տպավորությունն այդպիսին է, իմ տպավորությունները ո՞նց ձեզ բացատրեմ. մարդկանց խոսելուց, պահվածքից, վարքագծից, ներսից, դրսից, դրան նախորդող իրավիճակից: Այդ մասին ես ասել եմ նաև նիստի ժամանակ ու դուրս եմ եկել»:

Լրագրողների հարցին՝ եթե նման տպավորություն չլիներ, ինքը Խունդկարյանին կո՞ղմ կքվեարկեր, Հրայր Թովմասյանն արձագանքեց՝ ինքն ունեցել է իր թեկնածուն:

Հիշեցնենք՝ նա առաջադրել էր  ՍԴ դատավոր, ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել:

Նա հորդորեց ՍԴ-ի մասին չխոսել, թե բևեռվածություն կա ՝ հին, նոր ու վստահեցրեց՝ չի կարող նման բան լինել:

Միայն փոխանցեց, ցանկացած մարմնի աշխատակազմի կեսն էլ որ փոխվի, ընթացակարգային հարցերը այդպես սահուն չեն ընթանա:

Հարցին՝ իսկ ինքն ինչպե՞ս է իրեն զգում, ո՞նց է աշխատելու նոր ՍԴ-ում, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, կայուն, վաղուց՝ արդեն 18 տարի չեմ հիվանդացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930