Հիմա մի քանի հարց Փաշինյանին 2050-ին ընդառաջ. 2050-ին լուծված կլինի՞ Ամուլսարի հարցը, պետությունից գողացած գումարները կոպեկ առ կոպեկ վերադարձված կլինե՞ն ու կպարզվի՞, ի վերջո, թե դրանք ինչ նպատակով են ծախսվել, ՀԴՄ-ով տնտեսությունը զարգացած կլինի՞, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կավարտվի՞, մեր ուղեղում աղքատությունը հաղթահարված կլինի՞, բոլոր մոշ աճեցնողներն անգլերեն կյուրացնե՞ն, տաքսու բոլոր վարորդները պարզած կլինե՞ն ուղևորների երաժշտական ճաշակը, հող մշակելիս բոլորը կոստյում կհագնե՞ն, Ալիևը կշարունակի՞ կիրթ ու կառուցողական լինել, Ձորաղբյուրում բոլոր պաշտոնյաների աներձագերը կհասցնե՞ն առանձնատուն ունենալ (թե՞ դա միայն բացառիկների մենաշնորհն է), պարգևավճարների ֆոնդը կհավասարվի՞ մեր բյուջեին, թե՞ մի բան էլ կգերազանցի, միայն դիմակ կրելով վիրուսի վերջը կտա՞նք, ներդրումների համար ճամպրուկներով գումարները կգա՞ն Հայաստան, թե՞ ճամպրուկով գումարները դուրս կտանեն երկրից…
Մինչ հասկանանք՝ այսօր գործողության մեջ է իրակա՞ն, թե՞ «ֆեյք» ռազմավարությունը, փորձենք ընդամենը մեկ հարցի վերաբերյալ գոնե 30 տարի առաջ ընդհանուր պատկերացում ունենալ։ Ինչո՞ւ է իշխանությունն ակտիվ շրջանառության մեջ դրել ռուս գործակալների մասին տեղեկությունը, ու դա ինչ յուղ կարող է լցնել տարածաշրջանում օր օրի թեժացող կրակի վրա։ Նախ փաստենք, որ գործակալների մասին դեռ մեկ տարի առաջ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն ոչ մի փաստ, ոչ մի հստակ անուն այսքան ժամանակ չներկայացվեց հասարակությանը։ Հիմա էլ կրկին մեծ ոգևորությամբ տխրահռչակ Խոդորկովսկու «Դոսիե»-ի համապատասխան հոդվածն է շրջանառվում, անգամ ԱԱԾ-ն է որոշել, որ դրա շուրջ ուսումնասիրություն պիտի անի։ ՈՒ այս ամենը հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունների առկայության պայմաններում։ Տպավորություն կա, որ այս իշխանությունը կամ նրա լուռ համաձայնությամբ որոշ ուժեր ամեն ինչ անում են, որ վերջնականապես այդ հարաբերությունները փչացնեն։ 30 տարվա ռազմավարության մեջ Փաշինյանը ճիշտ կաներ, որ կոնկրետ, այլ ոչ բաժակաճառի ոճով նշեր՝ Հայաստանը, ի դեմս Ռուսաստանի, դաշնակի՞ց է տեսնում, թե՞ գործակալական ցանց։ Ըստ այդմ էլ վերջապես պարզ կլիներ, թե ինչու Փաշինյանի հետ ռուսական էլիտան չի ցանկանում հարաբերվել, և ինչու՞ հենց հիմա նման հոդված հենց ռուսական լրատվամիջոցով հրապարակվեց։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: