Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետական միջոցներն արդյունավետ օգտագործվեին և արդյունավետ կառավարվեին, մենք մի փոքր այլ իրավիճակ կունենայինք». Կառլեն Խաչատրյան. «Փաստ»

Սեպտեմբեր 25,2020 12:36

Տնտեսական անկման տարեվերջյան հնարավոր ցուցանիշները ոչ լավատեսական են անգամ Կենտրոնական բանկի կանխատեսումներում: Այսօր արդեն ԿԲ-ն 6,2 տոկոս տնտեսական անկման հնարավորության մասին է հայտարարում: Անդրադառնալով այս ցուցանիշներին, նաև տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Առկա տնտեսական իրողություններից ելնելով՝ կարծում եմ՝ մենք տարեվերջին երկնիշ տնտեսական անկում ենք ունենալու: ԿԲ կանխատեսումների փոփոխությունը դեպի ավելի վատ սցենարի, ըստ էության, վկայում է, որ տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները աշխուժացման կամ անկումը կանխելու որևէ դրական միտում դեռ չեն նախանշում: Նաև վիճակագրական կոմիտեի հրապարակած ամսական տվյալներն են վկայում, որ բոլոր ոլորտներում անկում ունենք:

Ընդ որում, այդ անկման տեմպը չի մեղմվում, իսկ կառավարության ձեռնարկած միջոցառումները բավարար արդյունք չեն տալիս»: Տնտեսագետի խոսքով, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի անարդյունավետությունը պայմանավորված է մի քանի խնդրով: «Նախ՝ կարծում եմ, որ կառավարությունը չէր պատկերացնում տնտեսական անկման չափը ու այն բացասական երկարատև գործընթացները, որոնք տեղի էին ունենում տնտեսության մեջ: Եվ դրա համար ընտրեց կարճաժամկետ լուծումների ճանապարհը, որն այս բացասական վիճակի գլխավոր պատճառն է: Բնականաբար, եթե կառավարությունն ավելի երկարաժամկետ սցենար մշակեր ու իր քայլերը պլանավորեր 6, 8, 12 ամիսների կտրվածքով, ծրագրերը մի փոքր այլ կլինեին, իսկ արդյունքներն ավելի գոհացուցիչ: Փաստացի, պարզապես տվյալ պահին ի հայտ եկող որևէ խնդիր կարճաժամկետ, ինչ-որ իմաստով նաև արագ լուծելու համար ծրագիր էր մշակվում:

Հինգ օրը մեկ կամ շաբաթը մեկ նոր ծրագիր էր մշակվում տվյալ պահին ինչ-որ խմբի կամ խավի խնդիր լուծելու համար, բայց հաջորդ շաբաթ մեկ այլ խնդիր էր ի հայտ գալիս: Պլանավորում չէր իրականացվում: Այն հանգամանքը, որ մի քանի ամսվա մեջ շուրջ 24 աջակցության ծրագիր մշակվեց ու դրվեց շրջանառության մեջ, վկայում է հենց համակարգվածության բացակայության մասին: Արդյունքում այն պետական միջոցները, որոնք պետական բյուջեից ուղղվեցին համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանը, կա՛մ արդյունք չտվեցին, կա՛մ այդ արդյունքը շատշատ ցածր էր»,-նկատեց մեր զրուցակիցը: Ըստ Կ. Խաչատրյանի, հարկային մուտքերի նվազումը տնտեսության մեջ տեղի ունեցող անկման օբյեկտիվ արտացոլումն է: «Տնտեսությունն անկում է ապրում: Այսինքն, տնտեսվարող սուբյեկտներն ամբողջ ծավալով գործունեություն չեն իրականացնում, բնակչությունը հնարավորություն չունի իր սպառողական ծախսերն ամբողջ ծավալով իրականացնել:

Ինչ վերաբերում է բյուջեի ծախսերի արդյունավետ կառավարման խնդրին, Կառլեն Խաչատրյանը շեշտեց. «Ըստ էության, եթե պետական միջոցներն արդյունավետ օգտագործվեին և արդյունավետ կառավարվեին, մենք մի փոքր այլ իրավիճակ կունենայինք:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930