Ինչպես գիտենք, Փաշինյանն ու իր թիմակիցները հանրության դժգոհությունների ֆոնին պոպուլիստական խոստումների միջոցով կարողացան իշխանության հասնել։
Սակայն իշխանության հասնելուց հետո նրանց գործելաոճում փոփոխություն տեղի չունեցավ. նրանք շարունակեցին գործել պոպուլիզմի ոգուն հավատարիմ։ Խնդիրն այն է, որ երկրի զարգացման ուղղությամբ առանց էական աշխատանքներ տանելու, իշխանությունները սկսեցին ժողովրդին ներկայացնել, թե Հայաստանը աննախադեպ զարգացում է ապրում, «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենում, երկրում իրավիճակի էական փոփոխություն է նկատվում, սակայն իրականում իրադրությունը այնպիսին էր, ինչպես նախկինում, առանձին դեպքերում՝ շատ ավելի վատ։ Բացի այդ, իշխանություններն իրենց կատարած աշխատանքի բովանդակության վրա շեշտը դնելու փոխարեն սկսեցին ավելի շատ կենտրոնանալ փիառի վրա։
Թերևս գոհ են միայն իշխանության ներկայացուցիչները, որոնք, անկախ նրանից, թե ինչպես կաշխատեն, բարձր պարգևավճարներ են ստանում։ Ընդհանրապես, ցանկացած իշխանության պետք է հնարավորություն և ժամանակ տրվի իր աշխատանքի արդյունքները ցույց տալու համար, բայց երկու տարին թերևս ոչ միայն բավարար, այլև լիուլի բավարար ժամանակահատված էր, որպեսզի ակներև դառնա, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որի հետ հույսեր էր կապում ժողովուրդը, մեծ հաշվով, չի արդարացրել իրեն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: