Լրահոս
Օրվա լրահոսը

Հան­րա­հա­վա­քով կա­վարտ­վի ընդ­դի­մու­թյան հա­մախմ­բու­մը, ին­չը սկիզբ կդ­նի քա­ղա­քա­կան նոր փու­լի. «Իրատես»

Սեպտեմբեր 25,2020 11:08

Ընդ­դի­մու­թյու­նը իս­կա­պես շատ կոնկ­րետ խն­դիր­ներ ու­նի լու­ծե­լու։ Նախ պետք է ցույց տա, որ կա­րո­ղա­նում է հա­մախ­մբ­ված աշ­խա­տել՝ մի կողմ դնե­լով սե­փա­կան նկր­տում­նե­րը, հնա­րա­վոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը։ Այս ա­ռու­մով կար­ծես թե ընդ­դի­մու­թյու­նը մեկ հայ­տա­րա­րի ե­կել է։ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նը նախ­նա­կան փու­լում ան­ցան այն ճա­նա­պար­հը, որ սո­վո­րա­բար անց­նում են ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը. սկզ­բում փոր­ձում էին հաս­կա­նալ, թե ով է լի­նե­լու ի­րենց ա­ռաջ­նոր­դը, սա­կայն շատ շու­տով հաս­կա­ցան, որ դա այն հարցն է, որ տա­րան­ջա­տում է այդ կու­սակ­ցու­թյուն­նե­րին, և ա­վե­լի լավ է այդ թե­ման ընդ­հան­րա­պես չշո­շա­փել ու խո­սել այն հար­ցե­րի շուրջ, ո­րոնք ի­րենց միա­վո­րում են։

Իսկ միա­վո­րում է ընդ­դեմ կար­գա­խո­սը, ե­րեք տակ­տի­կա­կան խն­դիր՝

1. այս իշ­խա­նու­թյու­նը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, տա­պա­լել է բո­լոր ծրագ­րե­րը, ա­ռա­վել ևս տա­պա­լել է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը, ո­րի պատ­ճա­ռով երկ­րում լուրջ ճգ­նա­ժամ է ա­ռա­ջա­ցել, ուս­տի այս ան­կա­րող իշ­խա­նու­թյու­նը պետք է հե­ռաց­վի երկ­րի կա­ռա­վար­ման ղե­կից, պետք է ստեղծ­վի հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյուն, ո­րը ճգ­նա­ժա­մից կհա­նի եր­կի­րը, ին­չից հե­տո ան­մի­ջա­պես կն­շա­նակ­վեն ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Ըստ էու­թյան, սա այն մար­տա­վա­րա­կան ընդ­հան­րու­թյունն է, որն այ­սօր միա­վո­րում է ոչ միայն նշ­ված ե­րեք կու­սակ­ցու­թյուն­նե­րին, այլև բո­լոր ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րին՝ նե­րա­ռյալ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, ՀՀԿ-ն։

2. Ընդ­դի­մու­թյու­նը հան­րու­թյա­նը պետք է ներ­կա­յա­նա որ­պես ի­րա­կան այ­լընտ­րանք գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Այ­սինքն՝ «ե­թե այս ղե­կա­վա­րը չէ, ա­պա էլ ո՞վ » ա­վան­դա­կան հար­ցադ­րու­մը, որ դր­վում է յու­րա­քան­չյուր իշ­խա­նու­թյան օ­րոք, պետք է լուծ­վի, պետք է հս­տակ ա­ռա­ջադր­վի՝ «ե­թե ոչ Նի­կո­լը, ա­պա էլ ո՞վ» հար­ցի պա­տաս­խա­նը։ Մա­նա­վանդ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը այն մասշ­տա­բի գոր­ծի­չը չէ, ո­րը ապ­րիո­րի կա­րող է հա­մար­վել ան­փո­խա­րի­նե­լի։ Նույ­նիսկ այս պա­րա­գա­յում հա­սա­րա­կու­թյու­նը ցան­կա­նում է տես­նել այ­լընտ­րան­քը։ Ա­ռա­ջի­կա հան­րա­հա­վա­քով պետք է ցույց տալ, որ կա այդ այ­լընտ­րան­քը, ո­րը բա­վա­կա­նին կազ­մա­կերպ­ված է, ռե­սուր­սա­յին է, ու­նի հս­տակ պատ­կե­րա­ցում­ներ, կա մինչև վերջ գնա­լու վճ­ռա­կա­նու­թյուն, և ժո­ղո­վուր­դը, գնա­լով այդ ու­ժի հետևից, չի հիաս­թափ­վի։

3. Եր­րորդ խն­դի­րը, որ պետք է լու­ծի հան­րա­հա­վա­քը. իշ­խա­նու­թյու­նը պն­դում է, թե իր հե­նա­րա­նը հան­րու­թյան լայն շեր­տերն են, սա­կայն ընդ­դի­մա­դիր­նե­րը պետք է կոտ­րեն այդ կարծ­րա­տի­պը և ա­պա­ցու­ցեն, որ փո­ղո­ցի մի մասն ար­դեն ի­րենցն է։ Այն պատ­կե­րը, որ կար 2018 թվա­կա­նի գար­նա­նը կամ մինչև 2018 թ. դեկ­տեմ­բե­րի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, էա­պես փոխ­վել է։ Սա քա­ղա­քա­կան և հո­գե­բա­նա­կան բա­վա­կա­նին կարևոր գոր­ծոն է։ Պետք է ար­ձա­նագր­վի, որ երկ­րում ի­րա­վի­ճակ է փոխ­վել։

Բա­ցի այդ, այս հան­րա­հա­վա­քով պետք է հս­տակ ազ­դակ­ներ տր­վեն այլ քա­ղա­քա­կան ու­ժե­րի, ո­րոնք դեռևս փոր­ձում են դիր­քա­վոր­վել քա­ղա­քա­կան դաշ­տում և որևէ կերպ չեն կա­րո­ղա­նում հաս­կա­նալ՝ ին­չով են զբաղ­վե­լու։ Հան­րա­հա­վա­քը պետք է ցույց տա, որ ձևա­վոր­վել է ու­ժի նոր կենտ­րոն, և այն կու­սակ­ցու­թյուն­նե­րը, ո­րոնք փնտր­տուք­նե­րի մեջ են ու ի­րենց տես­նում են ընդ­դի­մա­դիր դաշ­տում, կա­րող են ձգ­տել դե­պի այդ նոր կենտ­րո­նը։ Գաղտ­նիք չէ, որ այս հան­րա­հա­վաքն ազ­դակ է նաև ար­տա­քին ու­ժե­րին այն մա­սին, որ Հա­յաս­տա­նում կան ո­րո­շա­կի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի կրող­ներ, ո­րոնք կա­րո­ղա­նում են ինք­նու­րույն հար­ցեր լու­ծել երկ­րի ներ­սում։ Այս ա­ռու­մով իր բա­վա­կա­նին ռիս­կա­յին վար­քագ­ծով ընդ­դի­մու­թյան ջրա­ղա­ցին ջուր լց­րեց հենց իշ­խա­նու­թյու­նը, ո­րը Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րի ուղ­ղա­կի թշ­նա­մի հան­դի­սա­ցող նախ­կին օ­լի­գարխ Մի­խա­յիլ Խո­դոր­կովս­կու սե­փա­կան կայ­քում տեղ գտած հրա­պա­րա­կու­մը՝ իբր Հա­յաս­տա­նում գոր­ծող ռու­սաս­տա­նյան գոր­ծա­կալ­նե­րի մա­սին, ըն­դու­նեց որ­պես «հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դագ­րու­թյուն» և ԱԱԾ-ի ղե­կա­վա­րի մի­ջո­ցով պաշ­տո­նա­պես խոսք տվեց, որ դրան կտր­վի քրեաի­րա­վա­կան ար­ձա­գանք։ Բնա­կա­նա­բար, այ­սու­հետև թե՛ Ծա­ռու­կյա­նի, թե՛ Վա­նե­ցյա­նի ու թե՛ ո­րոշ այլ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի նկատ­մամբ քրեա­կան ներ­կա­յաց­վող հե­տապն­դում­նե­րը ստա­նում են այլ բնույթ և օ­րի­նակ Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան կող­մից կա­րող են դի­տարկ­վել որ­պես «ՌԴ բա­րե­կամ­նե­րի» հան­դեպ ՀՀ ղե­կա­վա­րու­թյան կող­մից հե­տապ­նդ­ման դրսևո­րում։ Դրա­նից ի­հար­կե կա­րող են բխել ո­րո­շա­կի հետևանք­ներ։ Մաս­նա­վո­րա­պես, պա­տա­հա­կան չէ, որ այդ հրա­պա­րա­կու­մից ան­մի­ջա­պես հե­տո, ըստ մոս­կո­վյան ո­րոշ աղ­բյուր­նե­րի, հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ կապ­ված լրատ­վա­կան ռե­սուր­սում զե­տեղ­վեց հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյան սո­րո­սյան ծա­գում­նա­բա­նու­թյան մա­սին հոդ­վա­ծը, ո­րում ներ­կա­յաց­վեց սո­րո­սյան հիմ­նադ­րա­մի հետ կապ­ված ՀՀ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ցան­կը, ո­րը գլ­խա­վո­րում էր ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, և ո­րի մեջ ի դեպ ներգ­րավ­ված է նաև ԱԱԾ ներ­կա ղե­կա­վա­րը։

Այս­պի­սով հան­րա­հա­վա­քով կա­վարտ­վի ընդ­դի­մու­թյան հա­մախմ­բու­մը, ին­չը սկիզբ կդ­նի քա­ղա­քա­կան նոր փու­լի։ Այս­տեղ ի­հար­կե հարց է ա­ռա­ջա­նում՝ ի՞նչ տեղ ու դեր ու­նեն այս գոր­ծըն­թաց­նե­րում մյուս ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը։ ՀՀԿ-ն կար­ծես թե ո­րո­շա­կի խան­դով է վե­րա­բեր­վում այս պրո­ցե­սին, քա­նի որ հան­րա­պե­տա­կան­նե­րը ցան­կու­թյուն ու­նեն մաս­նակ­ցե­լու, սա­կայն ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը խու­սա­փում են վեր­ջին­ներս հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցե­լուց՝ հաշ­վի առ­նե­լով, որ ըն­դա­մե­նը 2,5 տա­րի ա­ռաջ հենց նրանք իշ­խա­նու­թյան բե­րե­ցին Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Ինչ վե­րա­բե­րում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, ա­պա վեր­ջինս ա­ռանձ­նա­պես չի երևում այս զար­գա­ցում­նե­րում։ Սա­կայն ակն­հայտ է, որ այն քա­ղա­քա­կան ու­ժե­րը, ո­րոնք հար­թա­կում են, շատ հեշտ կհա­մա­գոր­ծակ­ցեն ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի հետ, երբ նա ո­րո­շի բա­ցա­հայտ մաս­նակ­ցել քա­ղա­քա­կան ակ­ցիա­նե­րին։ Ա­ռայժմ այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, թե Ռո­բերտ Քո­չա­րյանն իր սե­փա­կան ճա­նա­պար­հով է ըն­թա­նում, ո­րը դեռևս չի խաչ­վում այս ե­րեք ու­ժե­րի հետ։ Սա­կայն ակն­հայտ է, որ նրա հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ընդ­դի­մու­թյան այս ե­րեք ու­ժե­րի հա­մար շատ ա­վե­լի սա­հուն ու թեթև կլի­նի, քան ՀՀԿ-ի։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930