Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին էլ շանս ունեինք մեր համախմբումը վերածել աշխատանքի ու արդյունքի». «Հրապարակ»

Սեպտեմբեր 25,2020 12:13

Մենք՝ հայերս, համերաշխությամբ, համախմբմամբ երբեք աչքի չենք ընկել, եւ գուցե հենց դա է մեր անհաջողությունների պատճառը։ Բայց վերջին հարյուր տարվա ընթացքում մենք գոնե 2 անգամ աննախադեպ համախմբման բռնկում ենք ունեցել՝ 1988-ին եւ 2018-ին, որոնք, սակայն, չենք կարողացել կապիտալիզացնել։

2018-ին էլ շանս ունեինք մեր համախմբումը վերածել աշխատանքի ու արդյունքի, բոլորս լծվել պետության զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը, բայց դա ընդամենը մի քանի ամիս տեւեց։ Հետո սկսվեց սեւերի ու սպիտակներ, յուրայինների եւ օտարների, արժանիների ու անարժանների բաժանումը։ Եվ հասարակությունը կրկին պառակտվեց, բանակների բաժանվեց։

Պարզվեց՝ կա իշխանություն եւ նրան համակրողների բանակ, ու կա ընդդիմություն եւ մերժվածների ու դժգոհների մի հսկա զանգված։ Եվ հասարակության մեջ տարանջատումն ու շահերի բախումը գնալով սկսեցին խորանալ։ Այլեւս ոստիկանը մերը չէ, իշխանությունը պետք է հեռանա, եւ առջեւում կրկին ընտրությունների ուրվականն է թեւածում, որն ավելի է սրելու առճակատումը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930