«Անվանական քվեարկության արդյունքները չեն հրապարակվում»,-ՍԴ աշխատակարգային նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը:
Նշենք, որ այսօր ՍԴ-ն աշխատակարգային նիստի ընթացքում պետք է ընտրի ՍԴ նախագահ:
Լրագրողները խնդրեցին մի քանի հարց նշել, որը պատրաստվում է Էդգար Շաթիրյանը տալ ՍԴ նախագահի թեկնածուին, նա ասաց. «Խոստանում եմ գործընթացի ավարտից հետո խոսել: Հուսով եմ՝ առնվազն այդ հարցին վերջնական լուծում կտրվի այսօր»:
Նշենք, որ միակ թեկնածուն ՍԴ նորընտիր դատավոր, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է: Նա ինքնաառաջադրվել է:
Կարդացեք նաև
Դիտարկումներ կան, որ Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թողել, եկել է ՍԴ այն երաշխիքով, որ պիտի դառնա ՍԴ նախագահ և այն հարցին՝ այդպիսի երաշխիք տվե՞լ են՝ Խունդկարյանին, վերջինս այսպես էր պատասխանել. «Չի կարող այդպիսի երաշխիք լինել ու նման քննարկում չի եղել: Որպեսզի դատական ատյանի որեւէ դատավոր դառնա ՍԴ դատավոր, նախ պետք է դատավորների ընդհանուր ժողովն ընտրի, երկրորդ՝ պետք է ԱԺ-ն, ընտրեր, երրորդ՝ ՍԴ-ն պետք է ընտրեր նախագահ, որեւէ մեկը նման երաշխիք չէր կարող տալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ