Մինչ ուսումնական տարին սկսվելը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կկազմակերպվի երգեցողության դասերի միայն տեսական մասը, դասի ժամանակ երեխաները չեն երգի:
Հրապարակված ուղեցույցում, սակայն, նման արգելք չկար: Ըստ այդմ՝ որոշ դպրոցներ ականջալուր եղան նախարարի խոսքին և դասաժամերն անցկացնում են առանց երգեցողության: Որոշ դպրոցներ առաջնորդվեցին ուղեցույցով, և երեխաներն առաջին իսկ օրից երգեր են կատարում դասարաններում:
ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երգի դասերը պետք է կազմակերպվեն՝ հնարավորությունները հաշվի առնելով:
Վերջապես կարո՞ղ ենք ասել, որ երգի դասին արգելված չէ երգելը: Նախարարության փորձագետի պատասխանը հստակ է՝ իհարկե, եթե դրա համար անհրաժեշտ չէ հանել դիմակը:
Կարդացեք նաև
Մարգարիտա ՇԱՐԻՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: