Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյան. Քանի որ ԲՈԿ-ին թույլ չի տրվում համակարգային փոփոխություններ անել, ուստի իմ հարցերի շրջանակը նեղացել էր ընդհուպ մինչև այս մի հարցը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 25,2020 10:20

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է երկրորդ դիմումից հետո: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է սեպտեմբերի 24-ին:

Սմբատ Գոգյանի հետ մեր կարճ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:

– Պարոն Գոգյան, խնդրում եմ մեկնաբանեք՝ ինչու որոշեցիք երկրորդ դիմումը գրել, որն, ի դեպ, համընկավ Գրիշա Թամրազյանի պաշտոնից ազատման հետ: Ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ:

– Քանի որ կառավարությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվեց, Գրիշա Թամրազյանը ազատման դիմում գրեց ու դուրս եկավ, այլևս անելիք չունեի։ Այսքան ամիսներ սպասում էի, որ հարցին տրվի արդարացի լուծում: Իսկ երկրորդ դիմումը գրեցի, քանի որ առաջինի ժամկետն արդեն անցել էր։ Առաջին դիմումում խնդրել էի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ինձ ազատել մայիսի 22-ից։ Կառավարությունից ասացին, որ դրա հիման վրա չեն կարող ազատել, ես էլ նորը գրեցի:

– Թամրազյանի հեռանալու մասին խոսելով՝ նկատի ունեք, որ նրա ազատումով համարում եք, որ ինչ-որ առումով հասել եք Ձեր նպատակին ու արդարությունը վերականգնվե՞լ է: Ճի՞շտ հասկացա:

– Չէ: Քանի որ ԲՈԿ-ին թույլ չի տրվում համակարգային փոփոխություններ անել, ուստի իմ հարցերի շրջանակը նեղացել էր ընդհուպ մինչև այս մի հարցը, որ դրա հանգուցալուծումից հետո էլ անելիք չունեի:

– Այսինքն՝ նոր հնարավորություններ ու լծակնե՞ր չէին տրվում, թե՞ եղած լիազորություններն էին սահմանափակվում:

– 11 ամիս է օրենքի փոփոխության նախագիծ եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն, չեն շրջանառում, գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը չեն շրջանառում, գրագողին զրկում եմ գիտական աստիճանից, վերադարձնում է, գրագողին գիտական աստիճան չեմ տալիս, ասում է՝ սխալ ես անում:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930