Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Այդ որոշումը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար»

Սեպտեմբեր 24,2020 23:57

«Երկար տարիներ կառուցված է եղել եւ միայն պարոն Ալեքսանյանի կառուցածը չի այդտեղ, հազարավոր ապօրինի շինություններ ունենք Երեւան քաղաքում: Ցավն այն է, որ մենք ունենք օրենսդրական՝ կառավարության որոշում, որը թույլ է տալիս՝ քո ապօրինի շինությունն օրինականացնես: Դա 912 որոշումն է, որը 2006 թվականին ընդունվել է կառավարության կողմից, եւ սա պատուհաս է դարձել մեր քաղաքի համար»,- այսօր Նոր Նորքում Թումանյանի այգու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի՝ Երեւանի քաղաքապետարանին դատի տալու վերաբերյալ հարցին:

Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, Սամվել Ալեքսանյանն իրականացրել է ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի համար էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։

Նրա խոսքով. «Այսինքն, մարդը գիտի, որ ապօրինի շինություն կառուցի, հետո կարող է դիմել եւ օրինականացնել իր շինությունը: Մենք արդեն 2019-ի փետրվարին դիմել ենք կառավարությանը, նախագիծ ենք պատրաստել, որ կառավարության այդ որոշման մեջ փոփոխություն լինի, որ գոնե համայնքային եւ պետական հողերի վրա, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավունք չունենա ինքնակամ ապօրինի շինությունն օրինականացնելու»:

Հայկ Մարությանի խոսքով, գործընթացը, ցավոք, երկարել է, որովհետեւ տարբեր գերատեսչություններ տարբեր կարծիքներ են տալիս:
«Հուրախություն մեզ, այս ամեն ինչը հասնում է դրական ավարտին, առնվազն մենք պետական հողի վրա կառուցված ապօրինի շինությունները չենք օրինականացնելու, բայց խոսքը այդ պահից սկսած ապօրինի շինությունների մասին է, մինչ այդ կառուցված ինքնակամ կառույցները ունենալու են երկու ճանապարհ՝ կամ դիմելու ենք եւ մեր վրա կա պարտավորություն օրինականացնելու, կամ՝ մերժելու ենք օրինականացնելը եւ համապատասխան ընթացք է ստանալու այդ ամենը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930