ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները: Այս մասին Tert.am-ի հարցմանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը:
«Մենք շարունակում ենք կոչ անել կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- մասնավորապես ասված է նրա պատասխանում:
Նշենք, որ Tert.am-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով մի քանի հարց էր ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հարցմանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը:
Իսկ հարցումները վերաբերում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ըստ որոնց, հիմա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում բանակցություններ չկան և դրա մեղավորը Հայաստանն է:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում