Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
- Ընդհանուր՝ 681 հաստատված դեպք,
- գրանցվել է 5 մահ,
- 616 հոգի բուժվել է,
- 60 հոգի հիվանդ է, որից՝
- 11 հոգի հոսպիտալացված է Երեւանում,
- 49 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։
Հիվանդներն ըստ համայնքների․
- 8 հոգի՝ Կապանից,
- 4 հոգի՝ Գորիսից,
- 48 հոգի՝ Սիսիանից։
Կրկին ու կրկին հորդորում ենք՝ չկորցնել զգոնությունը, պահպանել հակահամաճարակային կանոնները, դրսեւորել անվտանգ վարք՝ հանուն ձեր ու ձեր մտերիմների առողջության։
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ