Ռուսաստանի Կոստրոմայի շրջանում հավաքարարը դարձել է համայնքի ղեկավար և գաղափար անգամ չունի, թե ինչ պարտականություններ պետք է կատարի։
«Ես ինքս չեմ առաջադրել իմ թեկնածությունը։ Ինձ խնդրել էր նախկին ղեկավարը։ Ուղղակի ուրիշ մարդ չկար, իսկ ես նրան փոխարինող անձն եմ։ Ուզում էի օգնել, ես չէի կարծում, թե մարդիկ կքվեարկեն իմ օգտին։ Միայն մենք երկուսով էինք առաջադրվել։ Ես 84 ձայն եմ հավաքել, նա՝ 46»,- ասել է Մարինա Ուդգոդսկայան և նշել, որ հոկտեմբերի մեկից ստանձնում է պաշտոնը ու գաղափար անգամ չունի, թե որոնք են իր պարտականությունները։
«Ասել են՝ մինչև ամսի 30-ն աշխատեք այնպես, ինչպես առաջ։ Իսկ թե ինչ կլինի հետո, ոչ ոք չգիտի։ Ես փաստաթղթերի հետ երբեք գործ չեմ ունեցել»,- ասել է համայնքի նոր ղեկավարը և խոստովանել, թե չգիտի՝ որքան գյուղ կա համայնքում կամ քանի բնակիչ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ