Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյան. «Մի ռեկտոր այս կողմ, մի պաշտոնյա այն կողմ, ոչինչ չի փոխում»

Սեպտեմբեր 24,2020 20:27

Aravot.am-ը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հրաժարականը կարո՞ղ է ինչ-որ բանի ցուցիչ համարվել ԲՈԿ-ԿԳՄՍ նախարարություն-Տնտեսագիտական համալսարան թնջուկի համատեքստում:

«Ինձ թվում է՝ Գրիշա Թամրազյանի հրաժարականը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացված վարչական վարույթի արդյունք է»,-ասաց պարոն Գոգյանը:

Հարցրինք՝ իսկ դա լավատեսություն եւ հույսեր ներշնչո՞ւմ է, որ կկարողանա իր սկսած գործը շարունակել այլ ատենախոսությունների առումով նույնպես, արդյոք այդպիսով ազատվո՞ւմ են իր ձեռքերը: «Ոչ… որովհետեւ ԿԳՄՍ նախարարն իմ հրամանն առոչինչ է ճանաչել, հետեւաբար կառավարությունը պետք է որոշի՝ արդյոք այդ պրակտիկան պե՞տք է շարունակվի, թե ոչ, որովհետեւ նախարարը կարմիր լույս է վառել մի բանի առաջ, որը իրավաբանորեն մենք ճիշտ էինք անում»,-ասաց ԲՈԿ նախագահը:

Նրա խոսքով, սա ազդակ է այն բանի, որ պետք է կրթության վիճակը մեզանում լրջորեն քննարկվի, որովհետեւ մի ռեկտոր այս կողմ, մի պաշտոնյա այն կողմ, ոչինչ չի փոխում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930