Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են Ռուսաստանի հետ հարաբերություններն անկում ապրում․ Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 24,2020 19:21

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Վերջին օրերին սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում, հայտնի շրջանակների կողմից, հայ-ռուսական միջպետական համագործակցության դեմ կրկին նուրբ քննարկումներ են ծավալվում։ Այս անգամ թեմա են ընտրել Զինված ուժերում սպայական անձնակազմի ՌԴ-ում պատրաստվելու հանգամանքը։ Մեր երկրում իշխանության ներկայացուցիչների և նրանց ջութակների հակապետական դրսևորումներ, նման ցայտուն օրինակներ երբևէ չեն ունեցել։

Հիմա էլ ինչ-որ «Դոսյե» կայքի հրապարարակումը առիթ դարձավ՝ քննարկում են, իբրև ռուսական ռազմաուսումնական հաստատություններում սովորելը բացասաբար է անդրադառնում մեր երկրի վրա։ Երբևէ բանակ չտեսած այս նորելուկներն առանց մտածելու և իրականությանը տիրապետելու՝ միտումնավոր կամ անգիտակից ձևով հարվածում են մեր երկրի ԶՈՒ և անվտանգային խնդիրներին։ Բացի այդ՝ տարածում են ակնհայտ կեղծ տեղեկություններ։

ՀՀ ՊՆ-ն, բացի ՌԴ ՊՆ ռազմական տարբեր պրոֆիլավորման ակադեմիաներում, հրամանատարական ուսումնարաններում և կարճաժամկետ դասընթացներում զինվորական կադրեր պատրաստելուց ու վերապատրաստելուց, համագործակցում է նաև այլ երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետ։ Շուրջ 20 տարի ՀՀ ՊՆ-ն, ռազմական կրթության ռազմավարական և օպերատիվ մակարդակներում, համագործակցում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Էստոնիայի ռազմաուսումնական հաստատությունների հետ։

Այդ համագործակցության արդյունքում նշված երկրներում մեր շատ սպաներ տարբեր զինվորական մասնագիտություններով ստացել են ակադեմիական կրթություն, կամ անցել են երկարաժամկետ մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև շարունակել են ստանալ կուրսանտների համար նախատեսված բարձրագույն ռազմական կրթություն։ Նման խամաճիկային տրամաբանությամբ, իշխանության որոշ ներկայացուցիչներ, արդյոք ստվեր չե՞ն նետում մեր ԶՈՒ սպայական կազմի գործունեության վրա։

Տարածվող ստերն ու կեղծիքն ունեն մեկ նպատակ։ Իշխանության շարքերում հակառուսական հայացքներով, ու ենթադրում եմ, նաև կոնկրետ խնդիրներով ծվարած շատ ներկայացուցիչներ, ժամանակ առ ժամանակ առիթ են փնտրել, և փնտրելու են հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական, ծանրակշիռ, և տարածաշրջանի համար ազդեցիկ երբեմնի հարաբերությունները քանդելու համար։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են Ռուսաստանի հետ հարաբերություններն անկում ապրում։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չէ այդ անկման քաղաքական հենքն ապահովում՝ մանդատ և կարգավիճակ տալով դրանց հեղինակներին ու ջատագովներին։

https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/2622728468038726

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930