Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառության մեջ է դրվել քրեակատարողական ծառայության համակարգում օպերատիվ իրադրության վերահսկելիության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր

Սեպտեմբեր 24,2020 18:12

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հնարավոր դրսևորումները կանխարգելելու և բացառելու, ինչպես նաև դրանց դեմ համակարգված պայքար մղելու հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են Ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Ծառայության պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Մարկոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պետերը, նրանց տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը։

Խորհրդակցության ընթացքում Արթուր Գոյունյանը և Գագիկ Մարկոսյանը, առանձնահատուկ կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հաղթահարումը, արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ ծավալվող հետևողական պայքարը և դրա հետագա ակտիվացման միտումները վկայում են քրեակատարողական ծառայության համակարգում ժամանակին համահունչ մի շարք իրավակազմակերպական և այլ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքներով կազմվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել քրեակատարողական ծառայության համակարգում օպերատիվ իրադրության վերահսկելիության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր։

Վերոհիշյալով պայմանավորված՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են խնդրո առարկային առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, նախանշվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և այլ իրավակազմակերպական միջոցառումների շրջանակը, դրանց արդյունավետ իրականացման եղանակները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հակազդեցության փորձերի կանխարգելման ու չեզոքացման հնարավոր մեխանիզմները։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930