Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավարը գտնում է, որ միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ, պետք է պարգեւավճարներ տան

Սեպտեմբեր 24,2020 17:45

8 ամսվա կտրվածքով կա մոտ 49 միլիարդ դրամի պակաս հարկային հավաքագրում եւ գնալով այս թիվը կաճի: Այսօր այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Կառավարության նիստից հետո պարոն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տարբերությունը, ենթադրում ենք, որ գնալով կաճի, քանի որ 49 միլիարդ դրամի տարբերությունը 2019 թվականի համեմատելի ժամանակաշրջանի ու 2020 թվականի միջեւ բացասական տարբերությունն է»:

Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ ՊԵԿ-ն առաջիկայում կամփոփի 2020 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները եւ 9 ամիսների վերաբերյալ կներկայացնի հաշվետվություն՝ անդրադառնալով նաեւ հարկային հավաքագրումներին. «Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետեւանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո ու կառավարելի է»:

Պարգեւավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ պարգեւավճարները շատ համահունչ են ու ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով:

Հարցին՝ եթե պարգեւավճարներ չտրվեն ՊԵԿ աշխատակիցները լավ չե՞ն աշխատելու Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այսօր միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ ՊԵԿ աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930