Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են քաղաքական, առևտրա-տնտեսական, էներգետիկ, կրթական ոլորտի հարցերի։
«Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին իր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու համար։ Կողմերը շահագրգռվածություն են հայտնել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ լուծման հարցում»,- ասված է Գախարիայի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նշենք, որ սա Ադրբեջանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ