Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հրապարակումից հետո կտրուկ փոխվեց վերաբերմունքը. «Եթե աղմուկ չբարձրանար, երեւի իմ հոգեկանն էլ խախտվեր»

Սեպտեմբեր 24,2020 16:34

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ում (Նուբարաշենի հոգեբուժարան) սեպտեմբերի 22-ից գտնվող Ա․Ղ․–ն (անձնական տվյալները չենք նշում–խմբ․) քիչ առաջ զանգեց խմբագրություն՝ տեղեկացնելով, որ իրեն դուրս են գրել կենտրոնից։ Նա շնորհակալ էր մեր կայքում երեկվա հրապարակման համար։

Հիշեցնենք, որ նա նշել էր, որ իրեն չափից դուրս ալկոհոլ օգտագործելու համար են տեղափոխել կենտրոնում եւ հաշվի չեն առնում իր իրավունքները, պարտադրում են հոգեմետ դեղեր սրսկվել, որոնց կարիքը չունի։

«Հրապարակումից հետո կտրուկ փոխվեց վերաբերմունքը։ Մինչեւ այսօր դուրս գրվելս կենտրոնից՝ ոչ մի դեղամիջոց չսրսկեցին։ Հոգեբուժական հանձնաժողովն էլ եզրակացրեց, որ առողջ եմ։ Շնորհակալ եմ Aravot.am-ին, նաեւ «Հանուն ազատության» նախաձեռնող խմբին՝ պատկան մարմիններին ահազանգս հասցնելու համար։ Եթե աղմուկ չբարձրանար, երեւի իմ հոգեկանն էլ խախտվեր»,–ասաց նա։

Ի դեպ, Ա․Ղ․–ն խնդրեց լրատվամիջոցներին ուշադրություն դարձնել նման հաստատությունների առօրյային։ «Ես նոր եմ բանտից դուրս եկել, բայց հավատացեք՝ էնդեղ հոգեբուժարանում ավելի վատ պայմաններ են»,–եզրափակեց Ա․Ղ․—ն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930