Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլը չեն դադարեցնի, մինչեւ վարչապետն իր խոստումը չկատարի

Սեպտեմբեր 24,2020 16:08

Այսօր կառավարության շենքի մոտ շարունակում են հացադուլը ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, որոնք համավարակի պատճառով հնարավորություն չունեն մեկնել արտագնա աշխատանքի:

Նրանք երեկ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ հացադուլի մասնակիցների, վարչապետը խոստացել է փորձել ինչ-որ լուծումներ գտնել գոնե այս 200 հոգու համար, որոնք փողոցում են:

Այսօր բողոքի ցույցի մասնակիցներն ասացին, որ հացադուլը շարունակելու են այնքան, մինչեւ վարչապետի խոստումը չկատարվի. «Կմնանք այնքան ժամանակ, մինչեւ մեզ ասեն՝ այդ 200 հոգու հարցը լուծված է եւ այդ պահին մենք հացադուլը կդադարեցնենք»:

Հիշեցնենք, արդեն մի քանի ամիս է բազմաթիվ քաղաքացիներ «Хочу в Россию» պաստառներով բողոքի ցույց են անում կառավարության եւ Ազգային ժողովի շենքերի մոտ: Նրանք ՌԴ քաղաքացի չեն, սակայն այնտեղ մեկնում էին սեզոնային աշխատանքի, իսկ կորոնավիրուսի համավարակի պատճառով ՌԴ-ն օտարերկրացիների մուտքը սահմանափակել է իր երկիր: ՀՀ քաղաքացիներն էլ Հայաստանի կառավարությունից խնդրում են միջոցներ ձեռնարկել, որ կարողանան մեկնել Ռուսաստան: Այս քաղաքացիները պնդում են, որ Հայաստանում աշխատանք ու ապրելու միջոց չունեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930