Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կրճատվե՞լ է ավելի քան 107 հազար աշխատատեղ վերջին 8 ամիսների ընթացքում, թե՞ ավելացել է. Կարեն Սիմոնյան

Սեպտեմբեր 24,2020 17:05

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կրճատվե՞լ է ավելի քան 107 հազար աշխատատեղ վերջին 8 ամիսների ընթացքում, թե՞ ավելացել է։ Կառավարության լիազոր մարմինն ու վարչապետը, կարծես թե, հակասում են միմյանց։

Դեռևս օգոստոսի 26-ին գրություն էի ուղարկել ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2020 հունվար-օգոստոս ամիսների ընթացքում աշխատանքից մշտական և ժամանակավորապես ազատված քաղաքացիների թվի վերաբերյալ։ Ի պատասխան իմ հարցման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը, հիմնելով ՊԵԿ տրամադրած տեղեկությունների վրա առ 07/09/2020թ․, հայտնել է, որ նշված ժամանակահատվածում մշտական հիմքով աշխատանքից ազատվել է 65 325, իսկ ժամանակավորապես՝ 42 741 քաղաքացի։

Սա չափից դուրս անհանգստացնող թիվ է, սակայն, սեպտեմբերի 16-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ կրճատված աշխատատեղերը ոչ միայն վերականգնվել են, այլև ավելացել են նախկինում իր կողմից հնչեցված թվին համապատասխան, այն է՝ 6600-ով։

Այստեղից ծագում է լեգիտիմ հարց՝ ո՞ր տվյալներն են արժանահավատ։ Վերջիվերջո, Հայաստանում որքա՞ն քաղաքացի է կորցրել իր աշխատանքը կամ, միգուցե, ոչ-ոք չի՞ զրկվել աշխատանքից։ Tradingeconomics.com վերլուծական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում զբաղվածների թվաքանակը 2020 թվականի հունիս և հուլիս ամիսներին կազմել է համապատասխանաբար 898.0 հազար և 913.0 հազար մարդ, իսկ անցած տարվա նույն ամիսների դրությամբ համապատասխանաբար՝ 1198.0 հազար և 958.0 հազար մարդ։

Փաստացի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբաղվածների թվաքանակը հանրապետությունում կրճատվել է հունիսի դրությամբ՝ 25%-ով, իսկ հուլիսի դրությամբ՝ 4.7%-ով։ Փաստացի, եթե խոսենք աշխատատեղերի մասին, ապա կարելի է ասել, որ դրանք ոչ թե ավելացել են, այլ ընդամենը աստիճանաբար վերաբացվել են՝ նախորդ ամիսների lockdown-ից հետո»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930