«Ես պարոն Մեսրոպ Առաքելյանին խորհուրդ կտամ ընթերցել Որակի ապահովման ազգային կենտրոնի հաշվետվությունը՝ մեր բուհի վերաբերյալ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է մենեջմենթի հաճախակի փոփոխությունների խնդիրների եւ նաեւ, օրինակ, կառավարման խորհրդի որոշ անդամների իրենց առաքելությունը շատ լավ եւ շատ խորը չըմբռնելու եւ այլ խնդիրների մասին, եւ դա միայն մեր բուհին չեն վերաբերվում:
Ես գտնում եմ, որ լիազոր մարմինը եւ հիմնադիրը բուհերի կառավարման խորհրդի անդամներ ուղարկելուց շատ խորը ընտրություն պետք է կատարեն անհատների միջեւ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարող Արմեն Գրիգորյանը՝ խոսքն ուղղելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին:
Վերջինս ֆեյսբուքյան գրառում էր կատարել, ու անընդունելի էր համարել կրթության խաթարումը՝ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացների պատճառով, ուսումնական գործընթացի դադարեցումը տնտեսագիտական համալսարանում որակելով որպես խայտառակ քայլ:
«Մեսրոպ Առաքելյանը չի գիտակցում անգամ, որ շահերի բախում ունի այս հարցում, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանն (ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը) իր ընկերն է, եւ այդ պահին ինքն իր ընկերոջ շահերն է պաշտպանում ու սպառնում է համալսարանին: Ըստ էության խորհուրդ կտամ մեզ հետ նմանատիպ տոնով չխոսել»,- ի պատասխան վարչապետի խորհրդականի գրառման՝ ասաց Արմեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ