Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստում ենք թվային մանիպուլյատիվ կողմերը». 5000 նոր աշխատատեղեր թե՞ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ. ՏԶՆԿ

Սեպտեմբեր 24,2020 15:38

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադառնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմիցհրապարակված հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված 2020թ.-ի օգոստոս ամսվա ցուցանիշներին, համաձայն որի՝ օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է շուրջ 5 հազար ավելի աշխատատեղ:

Ինչ խոսք, համավարակի պայմաններում նման ցուցանիշն իրական ձեռքբերում կլիներ, սակայն, շատ կարևոր է տեսնել վերոնշյալ դրական ցուցանիշի հակառակ կողմն ու հասկանալ, թե ինչ գործոններով է դա պայմանավորված.

  • Քանակական տվյալները դիտարկելիս պետք է հաշվի առնել, որ, արտակարգ դրությամբ պայմանավորված, դեռևս ապրիլ ամսվա ցուցանիշների հաշվարկից բացակայել են 9 հազարից ավելի այն կազմակերպությունների տվյալները, որոնցում բոլոր աշխատողները՝ շուրջ  31 հազար աշխատող համավարակի հետևանքով ուղարկվել են չվարձատրվող հարկադիր պարապուրդի: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն իրենք չեն վարձատրվել:
  • Մայիս ամսից սկսած, սահմանափակումների թուլացմանը զուգահեռ, բնականաբար վերոնշյալ աշխատակիցների որոշ մասն աստիճանաբար սկսել է վերադառնալ աշխատանքի՝ կրկին ներառվելով  հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում:  Ուստի կարող ենք եզրահանգել, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ 5000 աշխատատեղերի ավելացումը հիմնականում հարկային պարապուրդից վերադարձածներն են:
  • Ավելին, թեև օգոստոս ամսվա գրանցված աշխատողների ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, այնուհանդերձ, ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ  նվազել է 554-ով
  • Միաժամանակ, 2020թ.-ին օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտի աճը բացատրվում է այն հանգամանքով, որ որոշ ցածր և միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ դեռևս գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, որոնց բացակայությունը, ի թիվս այլ գործոնների, անդրադարձել է հարկման բազայի չափի վրա: Պայմանականորեն դրանց ներառման դեպքում՝ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը կամ հարկման բազան ավելի փոքր կլիներ:

Այսպիսով՝ համավարակի ֆոնին 5 հազարով աշխատատեղերի ավելացման ուսումնասիրության արդյունքում փաստում ենք դրա թվային մանիպուլյատիվ կողմերը:

ՏԶՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930