ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել։
Դեռևս սեպտեմբերի 9-ին Նոբելյան հանձնաժողով համապատասխան դիմումն ուղարկել էր գրող Սերգեյ Կոմկովը։
Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 17-ին, ռուսաստանցի գիտնական Սերգեյ Երոֆեևը, որն աշխատում է Նյու Ջերսիի Ռաթգերսի համալսարանում, հայտնել էր, որ խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ լուրերն, ասել է․ «Այս մրցանակին առաջադրում են ամենատարբեր մարդկանց։ Եթե նման որոշում կկայացնեն, հիանալի է, չեն կայացնի՝ ոչ մի սարսափելի բան չկա»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի էին առաջադրել նաև 2013թ․-ին։ Այն ժամանակ այդ նախաձեռնությամբ հանդես էին եկել Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը և Ժողովուրդների համագործակցության և հոգևոր միասնության միջազգային ակադեմիան։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ