Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանկերի մեծ մասը կսնանկանա». ԿԲ փոխնախագահը՝ ԲՀԿ-ի առաջարկած վարկային համաներման մասին

Սեպտեմբեր 24,2020 15:08

«Վարկառուները կսկսեն չվճարել՝ մտածելով, որ ապագայում ներվելու են։ Մեր փորձն այդ մասին է խոսում: Եթե չեմ սխալվում, 2018թ.-ին բանկերը ներեցին որոշ խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները, եւ հետագայում ներում ստացած մարդկանցից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների կեսից ավելին նորից հայտնվեց նույն վիճակում»,-«Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնած՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ անդրադառնալով խմբակցության այն առաջարկին, որ բանկերը պետք է քաղաքացիների համար վարկային համաներում հայտարարեն:

«Արձակուրդի և համաներման միջեւ շատ մեծ տարբերություն կա: Համաներումը հանգեցնելու է ֆինանսական և բարոյական վնասների: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրա հետեւանքը կարող է լինել վարկառուների մտածողության բացասական դինամիկան»,-նկատեց Երիցյանը:

Նրա համոզմամբ՝ եթե երեք ամիս ժամկետով բանկերը վարկառուներին զիջեն վարկերի տոկոսավճարները, ապա բանկերի մեծ մասը կսնանկանա, ավանդատուներն էլ կտուժեն. «Վարկերի տոկոսներից բանկերը կատարում են ավանդատուների հանդեպ պարտավորությունները: Պարտավոր ենք հարցնել ավանդատուներին՝ պատրա՞ստ եք հրաժարվել ձեր եկամուտներից՝ հօգուտ վարկային պարտավորությունները պատշաճ չկատարած վարկառուների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930