Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկային արձակուրդները չեն կարող երկար տեւել». կենտրոնական բանկի փոխնախագահ

Սեպտեմբեր 24,2020 14:42

«Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հայաստանյան ֆինանսական կազմակերպությունները վերջին մի քանի ամսում վերանայել են մոտ 1 միլիոն վարկային պայմանագիր՝ 1.5 տրիլիոն դրամ գումարային մնացորդով: Այդ վարկերի հասցեատերերն են մոտ 550 հազար ֆիզիկական անձինք եւ մոտ 17 հազար իրավաբանական անձինք»,-«Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնած՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

«Նման վերանայումը հաճախորդների հանդեպ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորումն է: Վերանայման ծախսերը կրել են ֆինանսական եւ բանկային կազմակերպությունների սեփականատերերը»,-նշեց Ներսես Երիցյանը:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն գտնում է, որ քաղաքացիներին հարկավոր է վարկային համաներում շնորհել:

«Եթե իրավիճակն ամբողջությամբ դիտարկենք, ապա ակնհայտ է, որ վարկային արձակուրդները չեն կարող երկար տեւել: Բայց եթե կենտրոնական բանկի խորհուրդը գնահատի, որ որեւէ կերպ խաթարվել է հավասարակշռությունը, ապա երբեք չի վարանի միջամտել եւ քաղաքացիների շահը պաշպանել»,-ընդգծեց Երիցյանը:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930