Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկերի պայմանները փոխանակ բիզնեսը բարելավեն, խնդիր կարգավորեն, վատթարացնում են իրավիճակը». Վահե Էնֆիաջյան

Սեպտեմբեր 24,2020 13:55

«Վարկային, բանկային կազմակերպությունների խնդիրն իրենց մրցունակությունն է, գործելաոճը, որը գոյություն չունի, եւ դա արձանագրում ենք որպես վատ փաստ: Այդ քաղաքականությունը լավագույնս որակել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ, ըստ էության, տեղի է ունենում լոմբարդային քաղաքականություն, ոչ թե բանկային կամ վարկային կազմակերպությունների քաղաքականություն»,-«Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնած՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նրա կարծիքով՝ վարկային եւ բանկային կազմակերպությունների՝ քաղաքացիներին առաջարկած պայմաններն ու տոկոսադրույքները հաճախ վատթարացնում են իրավիճակը՝ փոխանակ բիզնեսը բարելավեն, խնդիր կարգավորեն:

Պատգամավորը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն առաջարկում է կորոնավիրուսի պայմաններում վարկային համաներում կիրառել. «Վարկային արձակուրդն անխուսափելի է: Մեր համոզմամբ՝ այն կմեղմի իրավիճակը, կնպաստի, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից: Հայաստանում գրանցված են 43 վարկային և 17 բանկային կազմակերպություններ, եւ միջազգային դոնոր կազմակերպություններից հնարավոր է գումարներ ներդնել Հայաստանի տնտեսությունում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930