Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրում ենք ծանրագույն տնտեսական ճգնաժամ». ԲՀԿ-ն վարկային համաներում է առաջարկում

Սեպտեմբեր 24,2020 13:38

«Կորոնավիրուսի համավարակն աշխարհում որոշակի ձևափոխումներ արեց, որոնց հետեւանքով այսօր Հայաստանն ապրում է ծանրագույն տնտեսական ճգնաժամ, որի ընթացքում պետք է հաշվի առնել շատ կարևոր բան՝ վարկերի տրամադրման, սպասարկման պայմանները չեն համապատասխանում իրական պատկերին»,-«Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնած՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց խմբակցության քարտուղար  Արման Աբովյանը:

«Մինչև տնտեսական ճգնաժամը քաղաքացիներն ունեին աշխատանք, ապագայի որոշակի տեսլական, սակայն հիմա այնպես է ստացվել, որ բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են աշխատանքից, կանգնել են ֆինանսական խնդիրների առաջ»,-նշեց Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ խմբակցությունը գտնում է, որ նման պայմաններում անհրաժեշտ է վարկերի համաներման համակարգ ներդնել, պետությունն էլ պետք է սուբսիդավորում կիրառի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930