Ինչպես հայտնի է, երեկ Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ էր, որի օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն էր քննարկվում: Սակայն աշխատանքային օրն ավարտվեց ու ոչ հասցրեցին նախագահ ընտրել, ոչ էլ փոխնախագահ:
Այսօր նիստը շարունակվեց ու քիչ առաջ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ նիստն ընդմիջվել է մինչեւ ժամը 14-ը, թեկնածուների առաջադրման գործընթացը դեռեւս չի քննարկվել:
Երեկ ողջ օրը քննարկել էին նիստը դռնբաց անցկացնելու, ԶԼՄ-ների լուսաբանման հարցը: Որոշել էին մերժել ու թույլ տալ միայն, որ ՍԴ աշխատակազմը տեսանկարահանի: Այսօր Շաթիրյանն ասաց, որ կրկին ԶԼՄ-ների լուսաբանման հարցին են անդրադարձել: Դեռ քննարկում են, նախորդ նիստում ձայները հավասար էին բաշխվել, թեեւ 9 դատավոր ներկա էր եղել նիստին:
Շաթիրյանն ասաց, որ թեկնածուների առաջադրման, այդ թվում ինքնաառաջադրման գործընթացը չի էլ մեկնարկել. «Խնդրում եմ համբերեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ