Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային եւս մեկ ծրագիր՝ կաջակցի տրանսպորտային ընկերություններին

Սեպտեմբեր 24,2020 12:55

Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց որոշման նախագիծը՝ ծրագրի շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019 թվականին մատուցված ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել զբոսաշրջային ոլորտում. «Այսինքն՝ շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք պատվերներ են կատարել հյուրանոցներին, կամ վճարումներ են ստացել օտարերկրյա քաղաքացիներից կամ կազմակերպություններից»:

Նախատեսվում է ծրագրի շահառուներին տրամադրել 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75%-ի փոխհատուցման միջոցով աջակցություն՝ մինչեւ 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ: Ծրագրից կարող են օգտվել այն տնտեսավարողները, որոնք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն, ստեղծվել են մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը եւ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել: Բացի այս, ծրագրին համապատասխանելու համար պետք է, որ տվյալ ընկերության 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 %-ը ձեւավորված լինի պատվիրատուների հետ անկանխիկ վճարումներով: Եվ այդ պատվիրատուներն էլ պետք է լինեն՝

զբոսաշրջային գործակալություններ, օպերատորներ, տեղերի ամրագրում եւ զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ,

կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ,

օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կամ կազմակերպություններ՝ վարկային լավ պատմությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930