ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատասխանել հարցին, թե կարող է արդյոք ինքը երաշխավորել երկրում նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը։
«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Ես արդեն ասել եմ, որ փոստով քվեարկությունն ուղղակի աղետ է»,- ասել է Թրամփը՝ համապատասխան հարցին ի պատասխան։
Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ վստահ է իր հաղթանակում․ «Չի լինելու իշխանության փոխանցում, լինելու է շարունակություն»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե պարտության դեպքում կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները։ Թրամփի մրցակից Ջո Բայդենն էլ ասել էր, թե այդ դեպքում զինվորականները Թրամփին «դուրս կհանեն Սպիտակ տնից»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Թրամփն առաջադրվել է 2-րդ անգամ և պայքարելու է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի հետ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ