Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ Փաշինյանը և իր թիմակիցները շատ արագ արբեցան իշխանությամբ և կտրվեցին իրականությունից. «Փաստ»

Սեպտեմբեր 24,2020 12:07

Հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Եթե մինչ այս քաղաքական զարգացումների գլխավոր շարժիչ ուժն էին բանավեճերը` հիմնականում ցածր մակարդակի, փոխադարձ քննադատություններն ու դրանց ուղեկցող սոցցանցային հայհոյանքներն ու փառաբանումները, ապա ներկայիս փուլում իրավիճակ է փոխվել։ Մենք ավելի մեծ պարբերականությամբ ենք ականատես լինում բողոքի ակցիաների կամ հանրահավաքների։ Ընդհանուր առմամբ դժգոհության մակարդակի աճ է նկատվում։

Բնական է, որ ներքաղաքական տեղաշարժերը պետք է իշխանությունների շրջանում որոշակի անհանգստության տեղիք տան, քանի որ մեծանում է իրենց նկատմամբ հանրային-քաղաքական ճնշումը, բայց նրանք ուզում են ցույց տալ, թե իբր դա իրենց չի հուզում։ Ի մասնավորի՝ Փաշինյանն ու իր թիմն այս օրերին զբաղված են մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված ուտոպիստական մեգանախագծերի մասին շատախոսությամբ։ Մյուս կողմից՝ անհանգստությունները քողարկելու համար ընդդիմադիր ուժերի հանրահավաքային պայքարի մասով իշխանությունները իբր քամահրական վերաբերմունք են ցույց տալիս:

Սակայն ակնհայտ է, որ այսպիսի գործելակերպով իշխանությունները մեծ հաշվով որևէ հարց չեն լուծելու։ Իշխող ուժը փաստացի հաշվի չի առնում անցյալի դասերը և ընդունում է մեծամիտ կեցվածք: Իսկ անցյալի դասերը ցույց են տալիս, թե ինչպես կարող է հանրային դժգոհությունների միջավայրում բոցավառվել մեկ կայծը, որի արդյունքում անկանխատեսելի քաղաքական զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Գոնե 2018 թվականի իրադարձությունները պետք է գործող իշխանությունների աչքի առաջ լինեն: Այնինչ տպավորություն է, որ Փաշինյանը և իր թիմակիցները շատ արագ արբեցան իշխանությամբ և կտրվեցին իրականությունից: Ավելին, կտրվեցին նույն ժողովրդից, որի ուսերին եկել են իշխանության և որի անունից ինչ ուզում անում են…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930