Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնակիցը չուներ ամենակարեւոր փաստաթուղթը՝ բանկային երաշխիքը». Քանդակների վերականգնման համար հայտարարված 3-րդ մրցույթին էլ չի կայացել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 24,2020 10:47

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարած «Ճանապարհաշինարարաներ» եւ «Արձագանք» արձանների վերականգնման մրցույթն արդեն երրորդ անգամ է՝ չի կայանում: Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է 176 միլիոն դրամ, իսկ Բյուրեղավանում գտնվող «Արձագանքի» համար եւ 76 միլիոն դրամ:

Արձանների վերականգնման ու տարածքի բարեկարգման աշխատանքների համար առաջին մրցույթը հայտարարվել էր հունիսին, ապա հուլիսին: Երկու դեպքում էլ մրցույթը չէր կայացել մասնակից չլինելու պատճառով: Օգոստոսի 24-ին երրորդ անգամ էր հայտարարվել: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ այս անգամ էլ մրցույթը չի կայացել: Ընդամենը մեկ հայտատու են ունեցել «Արձագանքի» համար, նրա էլ փաստաթղթերը ամբողջական չեն եղել: «Մասնակիցը չուներ ամենակարեւոր փաստաթուղթը՝ բանկային երաշխիքը: Ինչպես օրենքն է պարտադրում՝ նրան մեկ օր ժամանակ տրվեց, բայց չներկայացրեց»,- ասաց նախարարի տեղակալը:

Խոսելով արդեն երրորդ անգամ տապալված մրցույթի մասին, փոխնախարարը նկատեց, որ պատճառներից մեկը կարող լինել նախ, ժամկետների սղությունը, քանի որ մինչեւ տարեվերջ պետք է մասնակից կազմակերպությունը հանձներ աշխատանքը, այլապես տույժերի տուգանքների տակ են ընկնում: Երկրորդը՝ շատերի համար դժվարություն է բանկային երաշխիքը. «Ենթադրենք որեւէ գործի վերկանգնման համար նախատեսված է 176 միլիոն դրամ, ապա մասնակիցը հաշվի վրա պետք է ունենա այդքան գումար, գումարած 110 տոկոս: Մեծ գումար է, որը փաստորեն բանկում սառեցվում է, չի պտտվում՝ տոկոսներ չեն գալիս: Բայց սա իհարկե՝ մեր նախարարության քմահաճույքը չէ, «Գնումների մասին օրենքն» է այդպիսին»:

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է առաջիկայում ԿԳՄՍ նախարարի հետ քննարկվի, ապա նաեւ ԱԺ ներկայացվի «Գնումների մասին օրենքի» վերոնշյալ խնդրին վերաբերող կետում որոշակի փոփոխությունների նախագիծ, Նարինե Խաչատուրյանը նկատեց՝ սա երկսայր խնդիր է.«Եթե հուշարձանների տեսանկյունից ենք նայում, այո, խանգարում է այս կարգը, բայց մյուս կողմից էլ պետութունը մեծ գումարներ է տալիս, պետք է նաեւ երաշխիք ունենա»:

Նախարարությունում այժմ ապակողմնորոշված են, 4-րդ անգամ հայտարարե՞լ մրցույթ, թե՞ ոչ: Ըստ Թուխիկյանի՝ ժամանակային առումով էլ է արդեն խնդիր, տարին մոտենում է ավարտին՝ հասցնելու տեսանկյունից, եղանակային պայմաններն էլ գնալով անբարենապաստ կդառնան:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930