Իհարկե, կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնք Նիկոլ Փաշինյանից ոչ թե աշխատանք ու սոցիալական քաղաքականություն են պահանջում, այլ օր ու գիշեր խոսում են վրեժից, վենդետայից, նախկինների թալանածը հետ բերելուց, բռնել-դատելուց եւ ըստ այդմ՝ շարունակ դժգոհում են, որ դատական բարեփոխումներ չեն կատարվում, եւ հին դատավորներին չեն ազատում, նորերով չեն փոխարինում։
Հասարակության առավել գիտակից զանգվածը, սակայն, հասկանում է, որ վենդետաներն ու էքսպրոպրիացիաները, ցմահ ազատազրկումներն ու մարդկանց վտարանդի դարձնելն արդարության չեն հանգեցնելու՝ ընդամենը այլասերելու են հասարակությանը, փոխելու են մարդկանց մտածողությունն ու հոգեվիճակը՝ նրանց դարձնելով վրիժառու եւ ուրիշի դժբախտություններով ուրախացող։
Մենք՝ վրեժի գաղափարով չոգեւորվածներս, նույնպես պահանջում ենք, որ արդարություն հաստատվի, դատական համակարգը բարեփոխվի, եւ հին թալանչիները պատժվեն։ Բայց ո՛չ բանտ նստելով եւ ո՛չ թացը չորի հետ խառնելով, այլ արժանիներին ու ազնիվներին առաջ մղելով։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: