Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակի պայթյունից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: