«Պարոն Ծառուկյանի փորձը մենք չունենք և չենք էլ կարող ունենա։ Այն փորձը, որ նրանք ունեն հարստահարելու և մարդկանց կեղեքելու գործում, մենք չունենք»,- «Ա1+»-ի եթերում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իշխանությունների ձախողումների պատճառը նրանց փորձ չունենալն է։
«Կան շատ փորձառու կադրեր հատկապես ֆինանսատնտեսական, անվտանգային ոլորտում։ Եվ կան նոր մարդիկ, որոնք տարբեր տեսլականներ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման ոլորտում և առաջ են տանում»,- հավելեց պատգամավորը։
Խոսելով հոկտեմբերի 8-ին ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մասին՝ Ս․Ավետիսյանը գտնում է, որ այդ ճանապարհը նրանց հաջողություն չի բերի մի պարզ պատճառով, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը միայն Նիկոլ Փաշինյանի մտածած գործողությունը չէր, դա յուրաքանչյուր քաղաքացու գործն էր։
«Այն ժամանակ պատգամավոր Ն․Փաշինյանը կոչ էր անում յուրաքանչյուրին տեր կանգնել իր իրավունքին։ Եվ մեզ հաջողվել է քաղաքացուն բերել հրապարակ առանց գումարի, առանց նրան սպառնալու, առանց նրանց նսեմացնելու, առանց նրանց ընտանիքների նկատմամբ պրոցեսներ հարուցելու»,- ասում է նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: