Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ առողջապահության նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նոր կորոնավիրուսի հետ կապված ոչինչ չի հորդորել»

Սեպտեմբեր 23,2020 21:00

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրեր առաջ հարցում էի ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ս.թ. մարտի 1-ին ներկայացրած «հորդորի» մասին ամբողջական տեղեկատվությունը, մասնավորապես. «հորդորի» ամբողջական տեքստը,այդ «հորդորի» տրամադրման վայրը, օրը, ինչպես նաև պահանջված կանխարգելիչ միջոցառումների  բնույթի, ծավալի և խորության մասին:

Երեկ, շատ մեծ դժվարությամբ, ստացա ՀՀ առողջապահության նախարարության պատասխանը, որում որևէ խոսք չկար մինչև մարտի 1-ը տրված հորդորների մասին, ինչից պարզ է դառնում, ՀՀ առողջապահության նախարարությունը ՔՊ-ին ՈՉ ՄԻ ՀՈՐԴՈՐ չի հղել:

Հետևաբար, հիմք ընդունելով նախարարության պատասխանը փաստում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՍՏԵԼ Է՝ հայտարարելով ՀՀ ԱՆ հորդորին հետևելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու առաջնային լինելու մասին:

Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ նմանօրինակ հարցում ներկայացրել էի նաև ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չեմ ստացել:

Հ.Գ. Կից կարող եք գտնել ՀՀ ԱՆ պատասխանը և ՔՊ մարտի 1-ի երթը չեղարկելու մասին հայտարարությունը»:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նոր կորոնավիրուսի հետ կապված ոչինչ չի...

Posted by Artur Ghazinyan on 2020 թ. սեպտեմբերի 23, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930