Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովան կոչ է անում հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, այլ ոչ` ադրբեջանական լրատվակայքերի մեկնաբանությունը

Սեպտեմբեր 23,2020 19:55

Ադրբեջանական լրատվական կայքերը տեղեկություն են տարածել, թե իբր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Ռուսաստանը կողմ է արտահայտվել արցախյան 5 շրջանների՝ Ադրբեջանին վերադարձին», և որ  «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ խոչընդոտում է խաղաղ գործընթացի կարգավորմանը»։

Հատկանշական է, որ ոչ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, և ոչ էլ հանդիպման տեսանյութում նման որևէ միտք չի հնչում, տեղեկատվության միակ աղբյուրը՝ ադրբեջանական պետական քարոզչությունը սպասարկող լրատվակայքերն են։

Հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ Նախարար Լավրովի կողմից չի արվել նախկինում չբարձրաձայնված որևէ նոր հայտարարություն։

Զախարովան նաև կոչ է արել հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, այլ ոչ՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարության մեջ 5 շրջանների վերադարձի մասին որևէ միտք առկա չէ։

 

Տեղեկատվության ստուգման կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930