Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մղարթի ոսկու հանքավայր»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

Սեպտեմբեր 23,2020 19:33

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։

Մասնավորաբար, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները :

Գրության մեջ, մասնավորապես նշվում է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, ինչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացվել փորձաքննության:

Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունում դրանք ուղարկել է լրակազմման։
Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար:

Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: Համաձայն նույն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը: Ներկայացվել է նաև տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և մշտադիտարկումների մասով ապառք ունենալու վերաբերյալ:

Այսպիսով, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ Ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ Ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում օնդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին։

Ուղարկված գրությամբ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930