Լրահոս
Օրվա լրահոսը

Լիկբեզ ԱԳՆ-ի համար

Սեպտեմբեր 23,2020 18:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե երկու պետությունների ղեկավար կազմեր հանդիպում են ու հետո իրարից տարբերվող մամլո հաղորդագրություններ են տարածում, որոնք անմիջապես վերաբերում են մեր երկրի կենսական շահերին, դուք ունեք մի քանի տարբերակ:

  1. Պաշտոնական հարցում ուղարկել քո վստահելի գործընկերոջը ու արձագանքը հրապարակել:
  2. Ոչ պաշտոնական կանալներով ճշտել իրավիճակը ու հետո լրատվական դաշտում արժանահավատ արտահոսք ապահովել:
  3. Աշխատել այն ուղղությամբ, որ քո դաշնակից պետությունը ինքը վրդովվի ու հերքի իրականությանը չհամապատասխանող ձևակերպումները:
  4. Եթե առաջին երեքը անել չես կարող, ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ տիկին Զախարովայի այսօրվա բրիֆինգին կազմակերպել, որ այդ հարցը հնչի ու ստանալ հանրային պարզաբանում:
  5. Այս ամենը կարող է աշխատել, եթե դուք իրոք վստահ եք, որ այդպիսի խոսակցություն չի եղել (խոսքը ՌԴ ԱԳ նախարար Լավրովին վերագրվող՝ 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասին է): Եթե վստահ չեք, ասեք միանգամից, որ ձեզ համար հիմք է ռուսաստանյան հաղորդագրությունը ու շարունակեք խաբել ժողովրդին: 2019-ին էլ ձեզ փոխանցած Լավրովի նախագիծը փորձեք չախել ՀԱՅԱՍՏԱՆ 2050 հեքիաթների ժողովածուով:

Հ.Գ. Ոնց որ թե 5-րդ տարբերակով էլ արել եք»:

Լիկբեզ ԱԳՆ-ի համար Եթե երկու պետությունների ղեկավար կազմեր հանդիպում են ու հետո իրարից տարբերվող մամլո...

Posted by Armen Ashotyan on 2020 թ. սեպտեմբերի 23, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930