Այսօր Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ էր, որի օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն էր քննարկվում: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոչ նախագահ են ընտրել, ոչ էլ փոխնախագահ:
Նիստն ընդմիջվել է, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է: Այն կշարունակվի վաղն առավոտյան ժամը 11-ին: Անցում չի կատարվել անգամ օրակարգի այն հարցին, որն առնչվում էր ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրությանը: Քննարկել են մի քանի տեխնիկական հարցեր, այդ թվում՝ ԶԼՄ-ների դիմում խնդրանքները՝ նիստերի լուսաբանման վերաբերյալ: ՍԴ-ն գտել է, որ նպատակահարմար չէ նիստը լուսաբանել, բայց այն տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կողմից:
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամանակի հիմնական մասը ծախսել են ԶԼՄ-ների դիմում-խնդրանքը քննարկելու վրա ու դատարանը նպատակահարմար չհամարեց այն բավարարել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ