Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում կազմվել և հրապարակվել է հերթական զեկույցը: Դրանում ներկայացվում է 2019-ին էթնիկ, կրոնական և այլ խմբերի վերաբերյալ թուրքական մամուլում կիրառված ատելություն պարունակող կամ սերմանող խոսքի ծավալները և քանակը:
Զեկույցի համար ուսումնասիրվել են մամուլի 4364 հրապարակում: Դրանցից 108 հրապարակման մեջ առկա է եղել ատելության խոսք ուղղված մեկից ավելի խմբերի դեմ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 80 տարբեր խմբերի վերաբերյալ օգտագործվել է 5515 ատելության խոսք:
Ատելության խոսքի թիրախ դարձած խմբերը ըստ հերթականության հետևյալ տեսքն ունեն.
• Հայեր – 803 ատելության խոսք
• Սիրիացիներ – 760
Կարդացեք նաև
• Հույներ (Հունաստանի) – 754
• Հրեաներ – 676
• Հույներ (Թուրքիայի, Կիպրոսի և այլն) – 603
• Քրիստոնյաներ – 334:
Հայերն ամենաշատը թիրախավորվում են Խոջալուի դեպքերի ու Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածներում, որոնցում հաճախ նույնականացվում կամ կապակցվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության և ASALA-ի հետ: Հայերը շատ են թշնամացվում նաև Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության համատեքստում:
Ընդհանուր առմամբ՝ ատելության խոսքի 51 տոկոսը հրապարակվել է տեղական, իսկ 49 տոկոսը հանրապետական մասշտաբի մամուլում:
Հանրապետական նշանակության մամուլի միջոցներից ամենաշատ ատելության խոսքը կիրառել է «Yeni Akit» ընդգծված ազգայնական թերթը՝ 263 դեպք:
Դրան հաջորդում են Yeniçağ (155 դեպք), Diriliş Postası (131), Milli Gazete (123), Milat (118) թերթերը:
Ermenihaber