Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Մյասնիկյան փողոցում հայտնաբերեց սատկած շուն՝ արյունոտ վիճակում։
Իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանք՝ շան վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց. Դիլիջանի 30-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։
Նա իրավապահներին ներկայացրեց որսորդական ողորկափող հրացանը, որով կրակել էր շան վրա։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն