ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում կազմեց արձանագրություն, ըստ որի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը փոխանցվում է «Իմ քայլի» ընտրական ցուցակի երթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հիմք է ընդունվել ԱԺ նախագահի՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ վկայակոչելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած ոլորտային անհամաձայնությունները:
Նարեկ Ղահրամանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018թ.-ին եղել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ