Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունների կատարող. «Բուհը մենք ենք, մարդիկ, ովքեր որոշել են, որ սենց է լինելու». (Ձայնագրություն)

Սեպտեմբեր 23,2020 15:40

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարող Արմեն Գրիգորյանն ու բուհի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ցույց արեցին կառավարության շենքի առաջ: Նրանց մի մասին ընդունել էին կառավարությունում, սակայն ՀՊՏՀ ներկայացուցիչներին չէր բավարարել իրենց տրված պատասխանը, ինչից հետո ՀՊՏՀ մեծ դահլիճում նույն օրը ժողով էին հրավիրել:

Aravot.am-ի ձեռքի տակ է ժողովի ձայնագրությունը, որտեղ դասախոսները պատրաստակամություն են հայտնում գնալ մինչեւ վերջ` մինչեւ չբավարարվի իրենց պահանջը` Դիանա Գալոյանին ռեկտորի պաշտոնում նշանակելը:

Ձայնագրության սկզբում խոսում է Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, հետո Վերապատրաստման և շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, դրանից հետո Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ Ալբերտ Հայրապետյանը, Ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալինզարյանը, վերջում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարող Արմեն Գրիգորյանը: Նրանք հայտարարում են, որ գնալու են մինչեւ վերջ, եւ եթե կազմկոմիտեն որոշի, որ գնալու են դասադուլի, կգնան դասադուլի:

«Մենք հարգանք ենք պահանջում հաստատության նկատմամբ, որովհետեւ շատ հաճախ խոսում ենք ինստիտուցիոնալ մտածելակերպի մասին, բայց խորապես մեզ չեն հուզում ինստիտուցիոնալ բաները: Ու մենք լեգիտիմ իրավունք ենք մեզ վերապահում մեր բուհի անունից անել ցանկացած գործողություն, որովհետեւ բուհը մենք ենք, մարդիկ, ովքեր որոշել են, որ սենց է լինելու, թե հետո մեզ ով կմիանա՝ չի միանա, եւ այդպես շարունակ, մենք էսօր չենք կարող կանխատեսումներ անել…

Մենք համբերատար սպասում ենք ՀՀ կառավարության ներկայացուցչի զանգին եւ իրենց որոշմանը, մենք ռացիոնալ բացատրություններ ԿԳՄՍՆ-ում չենք լսել… Մեզ դուք էիք այնտեղ գործուղել, մենք գնացել էինք ներկայացնելու տիրող իրավիճակը…Մենք ցույց ենք տվել, որ հինգշաբթի օրը էդ հանդիպմանը գնացել են մարդիկ, ում գործուղել եք դուք, էդ մարդիկ ունեցել են լեգիտիմ ներկայացնելու ձեզ, ձեր կարծիքը, ու էսօր դուք եկաք վերահաստատելու համար դա…Մենք բացատրություն ենք պահանջել…

Մեզ ասվել էր, որ ամսի 22-ին պարոն Գրիգորյանի միջոցով կհայտնենք մեր դիրքորոշումը, ես ամսի 22-ին չեմ ստացել որեւէ դիրքորոշում եւ ինձ լեգիտիմ իրավունք եմ վերապահել միանալ ձեզ, առաջնորդել ձեզ…»,-ասում է Արմեն Գրիգորյանը ձայնագրության մեջ:

Նա նաեւ հրահանգում է գալ աշխատանքի ու սպասել կազմկոմիտեի հավանությանը. «Ինչ կորոշի կազմկոմիտեն, կանենք մեր գործողությունները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930