Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կխնդրեի մեր ընդդիմադիր պատգամավորներին չխանգարեին, չֆինանսավորեին ցուցարարներին». Գնդեվազ համայնքի բնակիչ

Սեպտեմբեր 23,2020 14:42

«Խնդրում եք կառավարության, մեր ընդդիմադիր պատգամավորներին, իմքայլականներին չխանգարեն մեզ»,- ՀՀ ԱԺ-ի դիմաց Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների ներկայացուցիչների բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց Գնդեվազ համայնքի բնակիչ Վիրաբ Հովհաննիսյանը:

Նա հորդորեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ արտահայտվող ցուցարարներին գալ, մտնել գյուղ, տեսնել, թե ինչ են մտածում բնակիչները ու ասաց. «Թող մտնեն գյուղ, տեսնեն՝ աշխատող մարդու հետ ինչ է կատարվում, նոր որոշեն՝ հետագայում ինչ են անելու: Կխնդրեի մեր ընդդիմադիր պատգամավորներին չխանգարեին, չֆինանսավորեին ցուցարարներին: Իբր բնապահպաններին իրենք ֆինանսավորում են, իրենք էլ այնտեղ կանգնում են: Ես երկու տարի չեմ աշխատել այդ հանքում, արդեն երեք միլիոնի պարտք ունեմ, իսկ իրենք երկու տարի առանց աշխատանք կարողանում են իրենց ընտանիքները պահել»:

Նա հավաստիացրեց՝ իրենք խնդիր չունեն «Լիդիան Արմենիայի» հետ:

Գնդեվազ համայնքի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն ասաց՝ իրենց ցույցի իմաստն այն է, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ, անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից փորձում են «օգտագործել համայնքի բնակիչներին և դիվիդենտներ քաղել: Ներկայացնում են՝ իբր համայնքի բնակչությունը դեմ է Ամուլսարին: Մեր անունն օգտագործում են»: Նա կոչ արեց այդ բնապահպաններին չներկայանալ իրենց անունից, չխոսել, թե իբր համայնքների բնակչությունը դեմ է հանքին:

Նա տեղեկացրեց՝ արդեն իսկ սկսվել են աշխատանքները Ամուլսարի հանքում. հարակից համայնքներից ունենք հարյուր աշխատակից, այս պահին իրականացնում են ներքին հարդարման, գույքագրման աշխատանքներ:

Ցուցարարներից Մխիթար Արշակյանն էլ ասաց. «Մասնագիտությամբ կենսաբան եմ, Գնդեվազ գյուղի բնակչությունն է աշխատում «Լիդիան Արմենիա» ընկերությունում: Մեր բնապահպաններին և պատգամավորներին կխնդրեի ուղղակի դիվիդենտներ չքաղել այս խառը վիճակում: Ուղղակի իրենք պղտոր ջրում ջուր են որսում: Կոնկրետ ես որպես կենսաբան 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող կասեի, որ ոչ մի բնապահպանական խնդիր գոյություն չունի: Եթե լիներ, ապա այդ 400 հազար դոլարը, որ ուսումնասիրել է ԷԼԱՐԴ-ը, կլիներ: Այդ թերությունները փոքր են, որոնք հեշտությամբ կարող են լուծել»:

Ցուցարարները նաև համայնքների բնակիչների անունից բաց նամակ հղեցին ՀՀ ԱԺ պատգամավորներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930