Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.0°C (2004 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.8°(1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն