Սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Tavush TV-ի եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Անդրադառնալով Դիլիջանի «Թումո» կենտրոնի շենքի վերակառուցմանը և դրա գործունեությանը՝ նշել է, որ «Թումո»-ն Տավուշի մարզի մեծագույն ձեռքբերումներից է, որը դարձել է հայկական տեխնոլոգիական ամենահնչեղ բրենդներից մեկը:
-«Թումո»-ն ծրագրեր է իրականացնում ոչ միայն ՀՀ-ում, այլև ՀՀ-ից դուրս, և կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար հպարտություն պետք է լինի այն, որ «Թումո»-ի հիմնական կենտրոններից մեկը Դիլիջանում է: Այնտեղ վերջին տարիներին ուսանել են 1800-ից ավելի երեխաներ. այսինքն՝ 1800-ից ավելի ուսանողներ աղերսվել են, շփվել են ամենաժամանակակից մասնագիտությունների, թիմային աշխատանքի հետ, ստեղծել են պրոդուկտներ, ոգևորել են և ոգևորվել են: Եվ այն գիտելիքը, որը նրանք ստացել են «Թումո» կենտրոնում, հուսամ, որ նրանց տարել է ճիշտ մասնագիտության:
Այսպես է, որ մենք մեր երկիրը պետք է դարձնենք ավելի ժամանակակից և պետք է ապահովենք մեր երեխաների համար ավելի հուսալի և ավելի ժամանակակից ապագա: Ես «Թումո»-ն համարում եմ մեր ձեռքբերումներից մեկը, ես «Թումո»-ն համարում եմ մեր ուժեղ կետերից մեկը: Այն ներուժը և այն հնարավորությունը, որն ունի Դիլիջանի «Թումո»-ն շատ ավելի մեծ է, քան առ այսօր ռեալիզացվել է, և մենք չպետք է ջանք խնայենք նրա էլ առավել ռեալիզացման համար: Իսկ ինչ վերաբերում է շենքին, որի մասին բազմաթիվ քննարկումներ են գնում, ասեմ՝ «Թումո» պարբերաբար այցելում են դասախոսներ, մասնագետներ, և ինձ հատկացված տեղեկությամբ, այդ տարածքը հյուրանոցային տարածք է նրանց համար, – ասել է Հայկ Չոբանյանը:
Դիլիջանի «Թումո»-ն հնարավորություն է տալիս «Թումո» տուփեր դնել մյուս տարածաշրջաններում: Առաջինը ստեղծվում է Բերդում: Արդեն շուրջ 300 երեխաներ ցուցակագրվել են Բերդում «Թումո տուփ» հաճախելու համար:
Կարդացեք նաև
Վերջում Հայկ Չոբանյանը հավելել է.
-Ես խնդրում եմ մեր հայրենակիցներին, որ իրենք ուշադրություն դարձնեն Դիլիջանի մեռած կետերի վրա: Մենք մեր սեփական վարքագծով պետք է ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի համայնքի իրական բնակիչը:
https://www.facebook.com/TavushTV/videos/770410103528240/
Լուսինե ԳՈՒԼՅԱՆ