Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից

Սեպտեմբեր 23,2020 12:22

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում բուժում ստացող ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել, հայտնում է հիվանդանոցի կայքը։

Ըստ տարածած հաղորդագրության՝ Նավալնին բուժում է ստացել 32 օր, որոնցից 24-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ «Հաշվի առնելով հիվանդի ներկայիս վիճակը՝ բուժող բժիշկները կարծում են, որ լիակատար ապաքինումը հնարավոր է։ Ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները հնարավոր կլինի պարզել հետագայում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նավալնին իրեն վատ էր զգացել Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին։ Օգոստոսի 22-ին նրան տեղափոխել էին Բեռլին։

Նավալնին 19 օր շարունակ կոմայի մեջ է եղել։ Գերմանիայի Բունդեսվերի հատուկ լաբորատորիան նմուշառում էր կատարել և Ալեքսեյ Նավալնու արյան մեջ հայտնաբերել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութերի խմբին պատկանող թույնի հետքեր։ Ավելի ուշ նման եզրակացության էին եկել նաև Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները։

Պաշտոնական Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները և Բեռլինին իրավական օգնության մասին մի քանի հայտ է ուղարկել։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930